Պատրաստ են վերսկսել Իրանի դեմ հարձակումները

ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը՝ Իսրայել կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ են վերսկսել հարվածները Իրանի դեմ։ Այս մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները։ Նա մասնակցել է Իսրայելի Պաշտպանության բանակի օպերատիվ ֆորումին՝ Իսրայելի ԶՈՒ ԳՇ պետ Էյալ Զամիրի հետ։

Ամերիկացի ծովակալը հորդորել է վերսկսել հարվածները Իրանի դեմ, մանրամասնելով, որ հարկավոր է հարվածել իրանական ազգային ենթակառուցվածքների համակարգին, ներառյալ՝ նավթային եւ գազային ենթակառուցվածքներին, էներգետիկ համակարգին։ Դա, ըստ նրա, կփոխի խաղի կանոնները եւ զգալի վնաս կհասցնի Իսլամական Հանրապետությանը։ Ամերիկացի բարձրաստիճան զինվորականը նաեւ ասել է, որ ամենայն հավանականությամբ Թեհրանը ներկայումս չի փոխի իր կեցվածքը եւ Վաշինգտոնը ստիպված է լինելու վերսկսելու ռազմական գործողությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *