Թվային հանցագործությունների նոր ալիք է սպասվում․ ի՞նչ վտանգներ են տեսնում բիզնեսները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

21-րդ դարում արագ տեմպերով փոփոխության է ենթարկվում այն ամենը, ինչ շրջապատում է մարդուն։ Վառ երևակայություն թվացող մեր երբեմնի պատկերացումները ապագայի մասին այսօր արդեն իրականություն են. զարմանալն ու զարմացնելը, թվում է, հեշտ բան չէ արդեն մեր օրերում։

Ցավոք, փոփոխության է ենթարկվում նաև հանցագործ աշխարհը։

Զարգանում են հանցագործությունների թվային լուծումները, որոնք փորձում են խանգարել մարդկանց բնականոն կենսակերպը։

ԱՄՆ-ում և Կանադայում գործարարների շրջանում իրականացված հարցումները ցույց են տվել, որ բիզնես շրջանակների սպասումների համաձայն 2026թ. թվային խարդախությունները կամ հանցագործությունները զգալի թափ կհավաքեն, քանի որ հանցագործները սկսում են օգտագործել ավելի արագ և բարդ գործիքներ։  Վերոնշյալ հարցումներըի արդյունքները վկայում են, որ հատկապես սպասվում է հետևյալ հանցագործությունների աճը․                     

  • Կենսաչափական խարդախություն

Հանցագործները կեղծում կամ ապօրինաբար օգտագործում են մարդու կենսաչափական տվյալները (մատնահետք, դեմքի ճանաչում, ձայնի նմուշ)՝ մուտք ստանալու համակարգերի կամ ֆինանսական ծառայությունների մեջ։ Հարցվածների զգալի մասը՝ 67%-ը, գտնում է, որ այս հանցագործությունների կտրուկ աճ է լինելու։

  • Սինթետիկ ինքնության խարդախություն

«Արհեստական» ինքնության ստեղծում է՝ իրական և կեղծ տվյալների համադրությամբ (օրինակ՝ իրական սոցիալական համարի հետ կեղծ անուն ու հասցե), որը օգտագործվում է վարկեր կամ հաշիվներ բացելու համար։ Այս հանցագործությունների աճ սպասում են հարցվածների 56%-ը։

  • Առաջադեմ արհեստական բանականությամբ կառավարվող հարձակումներ

Խարդախություններ կամ կիբերհարձակումներ են, որոնք իրականացվում են AI տեխնոլոգիաների միջոցով՝ ավտոմատացված, խելացի և դժվար հայտնաբերվող մեթոդներով։

  • Արագացող դիպֆեյք խարդախություններ

Օգտագործվում են դիպֆեյք տեխնոլոգիաներ՝ իրական մարդկանց ձայնը կամ տեսանյութը կեղծելու համար, ինչը բարդացնում է իրականի և կեղծի տարբերակումը։

  • Կեղծված ինքնության փաստաթղթեր

Իրենցից ներկայացնում են կեղծ անձնագրեր, վարորդական վկայականներ կամ այլ պաշտոնական փաստաթղթեր, որոնք օգտագործվում են որպես իրականի փոխարինող՝ խաբելու պետական կամ մասնավոր կառույցներին։ Վերնոշյալ հանցագործություններից յուրաքանչյուրի մասով աճ են սպասում հարցվածների 44%-ը։

  • ԱԲ ստեղծած կեղծ պրոֆիլներ

Սոցիալական ցանցերում կամ հարթակներում արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ հաշիվներ են, որոնք կարող են օգտագործվել խաբեության, քարոզչության կամ տվյալների գողության նպատակով։

  • Ինքնության գողություն տվյալների արտահոսքի արդյունքում

Հանցագործներն օգտագործում են տվյալների արտահոսքից ստացված անձնական տվյալները (անուն, հասցե, քարտի համարներ)՝ զոհի ինքնությունը յուրացնելու և ֆինանսական վնաս պատճառելու համար։ Նման հանցագործություններից յուրաքանչյուրի մասով մեծ հավանականություն է տեսնում հարցվածների 33%-ը։

  • Կազմակերպված հանցավոր ցանցերի ընդլայնում

Ենթադրում է միջազգային կամ տեղական հանցավոր խմբերի գործունեության ակտիվացում։ Այս խմբերը համակարգված ձևով զբաղվում են խարդախությամբ, օգտագործելով տեխնոլոգիաներ, կապեր և ֆինանսական միջոցներ՝ փորձելով ընդլայնել իրենց գործունեությունը։ Այս հանցագործությունների մասով աճ սպասում են հարցվածների 22%-ը խմբագրիր առանց կառուցվածքային փոփոխությունների

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *