Կուբայի նկատմամբ քննարկվում են բոլոր տարբերակները, ներառյալ՝ ռազմականը։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
«Կարծում եմ՝ Կուբայի համար խելամիտ կլիներ ուշադրություն դարձնել Թրամփի պատրաստակամությանը՝ պաշտպանելու Ամերիկայի ռազմավարական գերակայությունները, և, իհարկե, Ամերիկայի Միացյալ Նահանգներին հավասարը չկա։
Եվ եթե նայեք, թե ինչի է կարողացել հասնել օտարերկրյա ազդեցությունը մեր կիսագնդում, ապա այն բավականին նվազագույն է եղել։ Ռուսները, կուբացիները, իրանցիները և վենեսուելացիները գիտեն ուժերի հավասարակշռության մասին, հատկապես այս կիսագնդում, և դա, անշուշտ, վերաբերում է նաև Կուբային։ Մենք կունենանք բազմաթիվ տարբերակներ, և անհամբերությամբ սպասում ենք դրան»,- նշել է նա։
Դրանից հետո Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան «կտրականապես անընդունելի է համարում ԱՄՆ-ի ճնշումը Կուբայի նկատմամբ», հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ավելի ու ավելի նոր սահմանափակող միջոցների կիրառումը ԱՄՆ անզորության դրսևորում է, և նրանց չի հաջողվի կոտրել կուբացի ժողովրդի կամքը»,- նշել է նա։