Երևանի կենտրոնում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և փակել է ճանապարհը

Այսօր՝ օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի 4/2 հասցեի դիմաց, ժողովրդին հայտնի «Կրկեսի» խաչմերուկում, ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և փակել է ճանապարհի 3 երթևեկելի գոտիները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի տապալման հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *