Տիտոգրադյան փողոցի և Ավանեսովի 2-րդ նրբանցքի կոյուղագծերի խցանումները շուտով պատմություն կդառնան


Հայաստան


Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցում ակտիվ շինարարական աշխատանքներ են։

«Վեոլիա ջուր»–ն ու Երևանի քաղաքապետարանը համատեղ են աշխատում, քայքայված կոյուղագծերը փոխարինում են նորերով։ Տիտոգրադյան փողոցում մաշված կոյուղագծի հետևանքով էլ վերջին օրերին հաճախակի են խցանվում Ավանեսովի 2–րդ նրբանցքի 160 դպրոցի ու թիվ 10 մանկապարտեզի, հարակից շենքերի կոյուղագծերը։ Տիտոգրադյան փողոցում նախատեսվում է նորով փոխարինել մոտ 200 մետր կոյուղագիծ, որից հետո կանցնեն Ավանեսովի 2–րդ նրբանցքի կոյուղու խնդրահարույց հատվածի 500 մետրի փոխարինման աշխատանքներին։ 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *