2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում նորածինների ամենատարածված անունների շարքում Դավիթն ու Նարեն պահպանել են առաջատարի իրենց դիրքը։ գրում է Armenia Sputnik-ը՝ հղում անելով ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներին։
«Այս անուններն արդեն մի քանի տարի շարունակ առաջին հորիզոնականում են։
Տարվա առաջին վեց ամսում ծնված 6 767 աղջիկներից 257-ի անունը Նարե են դրել, իսկ 7 514 տղաներից 499-ի անունը` Դավիթ։
Տղաների ամենատարածված անունների տասնյակը 2025 թվականի համեմատ չի փոխվել, բայց վարկանիշային ցանկում որոշակի վերադասավորումներ են եղել։ Օրինակ` ավելացել է Միքայել անվանակոչված նորածինների թիվը։
Աղջիկների անունների շարքում փոփոխություններն ավելի նկատելի են։ Առաջին տասնյակից դուրս են մնացել Անահիտ և Մարիամ անունները, դրանց փոխարինել են Ամելին և Անգելինան։
Հատկապես նկատելիորեն աճել է Անգելինա անվանակոչված նորածինների թիվը։
Ստորև ներկայացված է Հայաստանում ծնված տղաների և աղջիկների ամենատարածված անունների տասնյակը` ըստ 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալների»,- նշում է լրատվամիջոցը։