«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է օգոստոսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի արդյունքները։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
-Արաբկիրում՝ ամբողջ շաբաթ,
-Շենգավիթումօգոստոսի 5-6-ը և 9-ին,
-Նոր Նորքում՝ օգոստոսի 5-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-Կենտրոնում՝ օգոստոսի 5-6-ը և 8-9-ը,
-Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
-Արաբկիրում և Շենգավիթում չեն գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։