Մոտ 13 հազար տարեկան արձան են գտել

Ռուսաստանում, Օմսկի մարզում հնագետները պեղումների ժամանակ 12-13 հազար տարեկան արձան են գտել։ Այն պատրաստված է եղել բիզոնի ոսկորից։ Այս մասին հայտնում է Ռուսական Աշխարհագրական ընկերության Օսմկի բաժանմունքը։ Գտնված ոսկորե արձանը ունի մարդու կերպարանք։ Արտեֆակտը գտնվել է Սարգատսկի շրջանի Չերնոզեմիե 2 տեղամասում, որը թվագրվում է պալեոլիթի վերջի շրջանով։

Դեռեւս հստակ չէ, թե արձանն ինչ նշանակություն եւ կիրառություն է ունեցել։ Հնարավոր է, որ այն պարզապես մանկական խաղալիք է եղել, կամ կապված է եղել հին պաշտամունքների հետ։ Գտածոն կհամալրի Օմսկի պետական համալսարանի հնագիտության եւ ազգագրության թանգարանի ցուցանմուշների հավաքածուն։ Հնագետները հայտնաբերել են նաև բիզոնի թիակոսկրից պատրաստված առարկայի մի հատված, որը, ենթադրաբար, եղել է շյուղ կամ կաշվի մշակման համար նախատեսված հղկիչ գործիք, ինչպես նաև Արևմտյան Սիբիրի համար չափազանց հազվագյուտ գտածո՝ ատամնավոր եզրերով և զարդանախշով ոսկրե ապարանջանի մի հատված։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *