Հայ շախմատիստները կիսում են 1-5-րդ հորիզոնականները

Շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների առաջնության վերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանը ու Վահե Սուքիասյանը 8 հնարավորից ունեն 6 միավոր և կիսում են 1-5-րդ հորիզոնականները, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 5,5 միավոր և կիսում է 3-6-րդ հորիզոնականները: Առաջնությունն ընթանում է Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում։ Առաջնության վերջին խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *