Ջեֆ Բեզոսը դարձել է «Լիվերպուլ» ակումբի բաժնետեր

«Լիվերպուլ» անգլիական հեղինակավոր ակումբի հիմնական սեփականատեր Fenway Sports Group ընկերությունը պայմանագիր է կնքել «1892 Holdings» ընկերության հետ, որով վերջինիս է վաճառել ակումբի բաժնետերերի փոքր մասը։ Ընկերության հիմնական ներդրողը, հիշեցնենք, որ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է։ Այս մասին հայտնում է «Լիվերպուլի» Մամուլի ծառայությունը։ Համաձայն Sky News-ի հաղորդման, Բեզոսը ներդրողների խմբի մեջ պետք է մտներ Facebook-ի համահիմնադիրներից Էդուարդո Սավերինի հետ միասին։ Վաճառվել է անգլիական ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 30 տոկոսը։ Գործարքի արժեքը կազմում է 2,23 միլիարդ դոլար։ Ակումբի շուկայական կապիտալիզացիան կազմում է 6 միլիարդ դոլար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *