Մեքքայի ռազմական համաձայնագիրը բաց է բոլոր ցանկացողների համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Եգիպտոսը եւս կարող է միանալ Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան եռակողմ ռազմական համաձայնագրին։ Այս մասին նա ասել է արաբական Al-Jazeera-ի հետ զրույցում։

Նա ասել է, որ Մեքքայի ռազմական պայմանագիրը բաց է բոլոր միանալ ցանկացողների համար։ Էրդողանը մանրամասնել է, որ համաձայնագրի անդամ երկրները պարտավորվել են արտաքին ագրեսիայի դեպքում արձագանքել միմյանց համաձայնեցմամբ։ Էրդողանը նաեւ ասել է, որ նախագահ Թրամփից ստացել է հավաստիացումներ՝ 5-րդ սերնդի F-35 կործանիչ ինքնաթիռների հետ կապված եւ հիմա Անկարան ակնկալում է, որ նախագահ Թրամփը կկատարի իր խոստումը։ Ինչ վերաբերվում է Եվրամիությանը, ապա Էրդողանն ասել է, որ այդ կառույցին անդամակցությունը Անկարայի համար այլեւս առաջնահերթություն չէ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *