
Ուկրաինական աղբյուրները հաստատում են, որ ողջ գիշեր երկիրը գտնվել է բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքերի հարվածների տակ: Նաեւ, որ ուկրաինական ՀՕՊ-ը չի կարողացել որսալ ոչ մի հրթիռ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը եւս հայտարարել է, որ ռուսական ուժերը հարվածել են Կիևի «Fire Point» օբյեկտին, որը արտադրում է «Flamingo» ցամաքային թևավոր հրթիռներ։
Ռուսական բանակը նաև հարվածել է.
Օդեսա նավահանգստում Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական տեխնիկա տեղափոխող բեռնանավին։
«Կիև-111» արդյունաբերական ձեռնարկությանը, որը արտադրում է «Խրուշչ» ՀՕՊ համակարգերի և «Հարպիա» զենիթային անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ։
Կիևի «UKR DEFENCE» ձեռնարկությանը, որը արտադրում է հարձակողական և զենիթային անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ։
Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում գտնվող մետաղագործական գործարանին։