Սի Ծինփինը կոչ է արել առաջ մղել չինական առանձնահատկություններով սոցիալիզմի գաղափարները

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը երկուշաբթի օրը Կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) բոլոր անդամներին և երկրի բազմազգ ժողովրդին կոչ է արել անշեղորեն առաջ մղել չինական առանձնահատկությամբ սոցիալիզմի գործը: Նա այդ մասին հայտարարել է նախկին առաջնորդ Ցզյան Ցզըմինի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսավոր ժողովի ժամանակ, հայտնում է «Սինհուան»։

Սի Ծինփինը, որը նաև ՉԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարն է և Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահը, այդ մասին ասել է Պեկինի Ժողովրդական ժողովների տանը ընթացող միջոցառման ժամանակ ունեցած ելույթում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *