Օգոստոսի 17-ին Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի նիստում քննարկվում է կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։ Նրա կենսագրությունը ներկայացրել է իշխող խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։