Մահացել է Հեյդեն Փանեթյերը – Հրապարակ

«Նեշվիլ» սերիալի դերասանուհի Հեյդեն Փանեթյերը մահացել է: Այս տեղեկությունը Fox News Digital-ի հետ զրույցում հաստատել է դերասանուհու ներկայացուցիչը։ Փանեթյերն ընդամենը 36 տարեկան էր։

«Խորը վշտով կիսվում ենք մեր սիրելի Հեյդենի ողբերգական մահվան լուրով։ Նա անհավանական լույս էր և բնության ուժ, որը անսահման սեր և ուրախություն էր պարգևում բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին նրան, և միլիոնավոր մարդկանց, ովքեր հետևում էին նրա գործունեությանը», – ասվում է դերասանու ներկայացուցչի՝ ABC News-ին տրամադրված հայտարարության մեջ։

Ի դեպ, երգչուհու և դերասանուհու մահվան հանգամանքների մասին հրապարակային որևէ մանրամասն չի հայտնվել:

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականին People-ին տված հարցարույցի ժամանակ Փանեթյերը նշել է, որ օպիոդներ սկսել է գործածել, որպեսզի հարցազրւոյցների ժամանակ կարողանա թաքցնել գերհոգնածությունն ու ավելի աշխւոյժ լինի, և չէր կարող երբևիցե պատկերացնել, որ դրանք կարող են իրեն այդքան մեծ կախվածության մեջ գցել:

Փանեթյերը նշել է, որ իր կարիերայի արագ աճին զուգընթաց նա սկսել է խմել և երբեմն օփիոիդներ ընդունել։
«Երբ ես մեծացա, առանց թմրանյութերի ու ալկոհոլի այլևս չէի կարողանում ապրել», – խոստովանել է նա։

Հիշեցնենք, որ Փանեթյերը Վլադիմիր Կլիչկոյից մեկ դուստր ունի՝ տասնմեկամյա Կայա Եվդոկիման, ով 2018 թվականից ապրում է հոր հետ: Փանեթյերը դստեր մասին ասել էր, որ չի ուզում իր դստեր առաջ այս իրավաիճակում հայտնվել, քանի որ իր վիճակը ծանր է, բացի այդ Կայայի երկու ծնողներն էլ հայտնի են ու եթե նա օրինական պայքար սկսի, ապա դա կդառնա տանջալից մի փորձություն իր դստեր համար:

«Ես կփորձեմ հնարավորինս շատ ճամփորդել Եվրոպա՝ դստերս տեսնելու համար… Նա հիասքանչ կյանք է ապրում, և մի օր ինքը կմեծանա ու ինքը կորոշի գալ ինձ մոտ, թե ոչ: Մի օր նա կվերադառանա ինձ մոտ»,-ասել է դերասանուհին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *