Ռուսաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է լուրերին, թե ԱՄՆ-ն պատրաստվում է հավանություն տալ Թուրքիայում պահվող ամերիկյան սպառազինության տեղափոխմանը Ուկրաինա։

Նա շեշտել է, որ նման քայլը լրջորեն կխարխլի Մոսկվայի, Անկարայի և Վաշինգտոնի միջև առկա փոխադարձ վստահությունը, տեղեկացնում է Ermenihaber-ը։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Վաշինգտոնը պատրաստվում է թույլատրել Թուրքիայի պահեստներում գտնվող շուրջ 280 մլն դոլար արժողությամբ 70 միավոր «ATACMS» հրթիռների վերավաճառքը Կիևին։ Մարդու իրավունքների վերաբերյալ մոնիթորինգ իրականացնող ամերիկյան «Human Rights Watch» կազմակերպության տվյալներով՝ գործարքը վերաբերում է նաև 12 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերին և տասնյակ հազարավոր արգելված կասետային ռազմամթերքին:

Զախարովան հավելել է, որ խաղաղության մասին հայտարարություններին զուգահեռ Ուկրաինային զենք մատակարարելը նշանակում է բացել «Պանդորայի արկղը»։ Մոսկվայի ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ սա անխուսափելիորեն կվնասի Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները թե՛ Թուրքիայի, թե՛ ԱՄՆ-ի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *