Հայաստանը և Հնդկաստանը երկու երկրների ԶՈՒ ԳՇ–ների միջև նոր համագործակցության ձևաչափը սահմանող փաստաթուղթ են փոխանակել

Այսօր պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցեր։Նախկինում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում կողմերը փոխանակվել են երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների միջև նոր համագործակցության ձևաչափը սահմանող փաստաթղթով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *