Էդգար Ղազարյանը հերքեց, թե իրեն արգելել են ելույթ ունենալ

Ճի՞շտ են տեղեկությունները, որ արգելք է դրվել Ձեր ելույթների, հարցերի վրա, և մենք տեսնում ենք, որ Դուք ո՛չ ելույթ եք ունենում, ո՛չ հարց եք տալիս․ ԱԺ միջանցքում լրագրողները հարց ուղղեցին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին։

«Չէ, ճիշտ չեն ձեր տեղեկությունները։ Հավանաբար տեղյակ եք, որ պայմանավորվածություն կա, որ խմբակցությունների ելույթների քանակի սահմանափակում կա, և պետք է նաև մեր խմբակցության մյուս պատգամավորներն էլ ելույթներ ունենան։ Հո բոլոր թեկնածուների շուրջ միայն ե՞ս չպիտի ելույթ ունենամ»,- ասաց նա։

Օրերս ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը «սրիկայաբար» բառն էր օգտագործել իշխող ուժի մասին խոսելիս, ինչից հետո իշխող խմբակցությունը պահանջել էր, որ նա ներողություն խնդրի, սակայն նա հրաժարվել է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *