Իրաքյան Քուրդիստանի վարչապետը մեկնաբանել է իր գրասենյակին հասցված հարվածը

Այս առավոտ իմ անձնական գրասենյակը և Անվտանգության ու հետախուզական գործակալության ղեկավարի տունը ենթարկվել են իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումներին: Այս մասին հայտարարել է Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանին։

«Խստագույնս դատապարտում եմ այս անպատասխանատու և անընդունելի հարձակումները։ Սա վտանգավոր էսկալացիա է և ուղղակի սպառնալիք Քուրդիստանի տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։ Այս հարձակումները չեն խանգարի մեզ կատարել մեր պարտականություններն ու պաշտպանել մեր քաղաքացիներին»,- նշել է նա։

Հարված է հասցվել Իրաքյան Քուրդիստանի վարչապետի գրասենյակին․ Rudaw

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *