Մխիթարյանի գերկամային հաղթանակն Ալիևի նկատմամբ

Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) գերկամային հաղթանակ է տարել ադրբեջանցի Մուրադ Ալիևի նկատմամբ և անցել հունահռոմեական ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ:

Հատկանշական է, որ գոտեմարտի ընթացքում Մխիթարյանը պարտվելիս է եղել 0:6 հաշվով, սակայն կարողացել է հաղթել 11:6 հաշվով՝ ոչ մի շանս չտալով մրցակցին։

Ավելի վաղ եզրափակիչ էին անցել Սամվել Տերտերյանն (77 կգ) ու Յուրիկ Պետրոսյանը (87 կգ)։

Հիշեցնենք՝ ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունն անցկացվում է Սլովենիայի մայրաքաղաք Բրատիսլավայում օգոստոսի 16-19-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *