Հայաստանը չկարողացավ եվրոպական շուկայով կոմպենսացնել Ռուսաստան իր միրգ-բանջարեղենի և ծաղիկների արտահանումը. մայիս և հունիս ամիսներին ԵՄ-ն գնել է ընդամենը 364․000 եվրոյի ապրանք․ գրում է rosbalt.ru-ն՝ Baza Telegram ալիքին հղումով։
Տելեգրամյան ալիքը նշում է, որ այս գումարը մոտ 80 անգամ պակաս է, քան հայ արտադրողների եկամուտը, որ նրանք ստացել են այս ապրանքները Ռուսաստանում վաճառելուց:
Ըստ ալիքի՝ ԵՄ-ն մայիսին Հայաստանից գնել է 37․000 եվրոյի և հունիսին՝ 195․000 եվրոյի ծաղիկներ: Մայիսին մրգերի վաճառքը կազմել է 117․000 եվրո, իսկ հունիսին՝ 14․000 եվրո:
Հրապարակման համաձայն՝ մայիսին ԵՄ-ն Հայաստանից ընդհանրապես բանջարեղեն չի գնել, իսկ հունիսին՝ ընդամենը 1000 եվրոյի:
Մրգերի գնումների անկումը տեղի է ունեցել հունիսին, այն ժամանակահատվածում, երբ արտադրողները ստիպված էին նոր շուկաներ փնտրել Ռուսաստանի սահմանած սահմանափակումներից հետո:
Մայիսի վերջից «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելքներ է սահմանել Հայաստանից որոշակի քանակությամբ ծաղիկների, միրգ-բանջարեղենի ներմուծման համար:
2025 թվականի ընթացքում միրգ-բանջարեղենի և ծաղիկների՝ ռուսական շուկա առաքումները հայ արտահանողներին բերել են մոտ 186 միլիոն դոլար։