ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ և փեսա Ջարեդ Քուշները Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպում է անցկացնում այն բանից հետո, երբ Իսրայելը մերժել է Գազայի հատվածում իրադրության կարգավորման շուրջ Խաղաղության խորհրդի կողմից առաջարկված ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով աղբյուրների։
Ըստ հրապարակման՝ Երուսաղեմում անցկացվող հանդիպումն ուղղված է ոչ թե ծրագրի տակ Իսրայելի պաշտոնական ստորագրությունն ստանալուն, այլ «դրա առաջխաղացմանը բոլոր հնարավոր կետերով»։ Պարբերականի զրուցակիցը նաև նշել է, որ հանդիպմանը ներկա են նաև Խաղաղության խորհրդի գերագույն ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը: