Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան


Հայաստան


30 տարի անց Արագածոտնի Արտենի բնակավայրում խմելու ջրի աղբյուրներ կան: Դա հնարավոր է դարձել պետություն-համայնքապետարան համաֆինանսավորման ծրագրով:

Տասնամյակներ շարունակ մարդիկ ջուրը գնել են շրջիկ ջրավաճառներից, այսօր թեպետ հոգսը թեթևացել է, բայց խնդիրը վերջնականապես կարգավորված համարել չի կարելի: Գյուղում ցայտաղբյուրներ են տեղադրվել, որտեղից հնարավոր է ջուր վերցնել, ջուրը հասցվել է դպրոց ու մանկապարտեզ, սակայն տների ծորակներից դեռ արտեզյան աղբյուրների ջուր է հոսում:

Թալինի համայնքապետարանից հավաստիացնում են, որ առաջիկայում կավելացնեն խմելու ջրի աղբյուրները գյուղում, և այդ հարցն էլ կկարգավորվի:

1lurer.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *