Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ապշում. Մենչի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնալուծվել է

Էլինա Պետրոսյանի անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել։ Նա իր ինստագրամյան էջում պաշտոնապես հայտնել է ամուսնուց բաժանվելու մասին՝ հեռացնելով համատեղ բոլոր լուսանկարներն ու հանդես գալով հայտարարությամբ։

«Մեկ ամիս է, ինչ բաժանվել եմ. ամեն ինչ օնլայն սկսվեց, օնլայն էլ կվերջանա: Ամեն օր նոր բաներ եմ լսում ու ավելի եմ ապշում, մի հավատացեք ամեն մեկի ասածին: Խնդրում եմ ոչինչ չհարցնել և հարգել իմ անձնական տարածքը»,- գրել է նա։

Բաժանման պատճառների ու մանրամասների մասին Էլինան նախընտրել է չխոսել՝ կրկին խնդրելով հետևորդներին հարգել իր անձնական տարածքն ու լռությունը։

Այնուամենայնիվ, նա է մի քանի հրապարակում է արել այն մասին, որ այժմ ակտիվորեն մաքրում է իր շրջապատը, ազատվում նեգատիվ հիշողություններից ու նախկին հարաբերությունների հետ կապված իրերից։ Նա նաև մի տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով, որ ժամանակը բուժում է ամեն բան։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *