
Դիլիջան քաղաքում և Դիլիջան համայնքի 6 գյուղերում գյուղատնտեսական մթերքների շուկա չկա։ Տուրիստական Դիլիջանում գյուղմթերքները վաճառում են քաղաքի փողոցներում կայանած մեքենաների բեռնախցիկներից, ինչպես նաեւ փողոցներում վաճառվող գյուղմթերքներով դույլեր են դրված։
Միջպետական ավտոճանապարհի՝ Դիլիջան քաղաքով ձգվող հատվածը՝ Կամոյի փողոցը դարձել է արևելյան բազար, մայթերին դրված են ծառի սունկ, տարբեր գյուղմթերքներով լի դույլեր, մայթերին խորովածի փայտի կապոցներ։ Այս պատկերը «լրացնում է» Դիլիջանի տուրիստական գրավչությունը։