Ընդդիմությունը ռեսուրս չունի, բայց ռուսները փորձելու են ինչ-որ բան բզբզալ․ Մեհրաբյան

«Հանուն հանրապետության» կուսակցության  փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝
Ռուսաստանը Հայաստանից պահաջում է նոր սեպտեմբերի 3, բայց դա տեղի չի ունենալու
«Հայաստանի դիրքավորումը դիվանագիտական լեզվից թարգմանած՝ կորեք-գնացեք։
Հանրաքվեն պատվերով համե՞րգ է, մենք էլ պատվերով մուզիկա՞նտ, ինչ ուզեք՝ փչենք։ Կլինի
հանրաքվե, չի լինի հանրաքվե, երբ կլինի՝ այդտեղ պատվեր լինել չի կարող և ունի մեկ բացառիկ
որոշող՝ իքս օրվա ժողովրդի մանդատ ունեցող իշխանությունը։ Սա եղել է Հայաստանի դիվանագիտական
փաթեթավորմամբ պատասխանը և ուրիշ պատասխան չի լինելու»,-Civic.am-ի տաղավարում ասաց
նա։

 

Մեհրաբանի դիտարկմամբ՝ բազմավեկտոր քաղաքականություն վարել հնարավոր
չէ
«Դա կնշանակի շարունակել
մնալ գորշ գոտում, ինչն էլ նշանակում է շարունակել հասանելի մնալ ռուսական շոշափուկների
համար, որոնք կգան ու կփաթաթվեն մեր պարանոցին»,-նկատեց նա։

 

Քաղաքագետի խոսքերով՝ վարչապետի մատնանշած էքսկլյուզիվ հարաբերությունները
դիվանագիտական լեզվից թարգմանած նշանակում է հետևյալը
․»Ռուսաստանը Հայաստանից պահանջում է, որ շարունակի ունենալ
մեր գլխին նստելու սրբազան իրավունքը»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝
տեսանյութում

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *