
Տեղատարափ անձրեւները, փոթորիկն ու հեղեղումները առնվազն յոթ մարդու կյանք են խլել Միացյալ Նահանգների Ինդիանա նահանգում։ Տարերային աղետը նահանգին հարվածել է օգոստոսի 11-ին։ Զոհվածների տարիքը 4-86 տարեկանն է։ Քամու պոռթկումները որոշ շրջաններում հասել են վայրկյանում 44 մետր։ Ջրի մակարդակի բարձրացումը գերազանցել է 113 տարվա ռեկորդը։Նահանգում առանց էլեկտրաէներգիայի է մնացել 125 հազար սպառող։