Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում. գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 11։40-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մեկ օր առաջ «աջ նախաբազկի օտար մարմին» ախտորոշմամբ բժշկական կենտրոններից մեկն է տեղափոխվել մի անչափահաս։
Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ, 2․5-ամյա տղա է։
Պարզվել է նաև, որ հուլիսի 27-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի զբոսայգում գտնվող տիրի հրաձգարանում երեխայի 28-ամյա հայրը «Տիր» տեսակի օդաճնշիչ հրացանը լիցքավորելիս է եղել, երբ հրացանի մեջ դրված պարկուճը դուրս է թռել և դիպել երեխայի աջ նախաբազկի շրջանին՝ պատճառելով վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն»,- գրում է լրատվամիջոցը։