Թրամփի աշխատակազմի ղեկավարի անունից հանդես եկած անձը հաղորդագրություններ է ուղարկել Մեծ Բրիտանիայի վարչապետին


Մամուլ


Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հաղորդագրություններ է փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի անունից հանդես եկած անձի հետ։

Դեպքի մասին առաջինը հայտնել է Politico-ն։ Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը՝ այն դիտարկելով որպես ազգային անվտանգության հարց։Politico-ի փոխանցմամբ՝ Բըրնհեմը հաղորդակցվել է Ուայլսի անունից հանդես եկող անձի հետ, սակայն որոշ ժամանակ անց կասկածել է, որ կապը իրական չէ։ Ըստ աղբյուրների՝ կողմերը փոխանակել են ընդամենը մի քանի հաղորդագրություն, որոնք էական նշանակություն չեն ունեցել։

Հաղորդվում է, որ Բըրնհեմի և կեղծ Ուայլսի միջև հեռախոսազրույց տեղի չի ունեցել։ Կասկածելի հաղորդագրությունները դրանց իսկության վերաբերյալ կասկածներ առաջանալուց անմիջապես հետո փոխանցվել են համապատասխան մարմիններին։

Սա առաջին դեպքը չէ, երբ Սյուզի Ուայլսի անունն օգտագործվում է բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ հաստատելու համար։ BBC-ն ավելի վաղ հայտնել էր, որ 2025 թվականի մայիսին նրա հեռախոսը կոտրելու դեպքը հետաքննել էր ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն։ Ուայլսի խոսքով՝ նրա կոնտակտների ցանկն օգտագործվել էր ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին իր անունից հաղորդագրություններ ուղարկելու համար։Թիրախների թվում էին սենատորներ, նահանգապետեր և խոշոր ընկերությունների ղեկավարներ։

Թրամփի մերձավոր դաշնակիցներից մեկը համարվող Ուայլսը,  2024 թվականին նույնպես հայտնվել էր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապվող կիբեռլրտեսական խմբի թիրախում։

Բարձրաստիճան պաշտոնյաների անունից կեղծ հաղորդագրությունների և զանգերի դեպքեր նախկինում գրանցվել են նաև Մեծ Բրիտանիայում։ 2024 թվականին նախկին վարչապետ և այն ժամանակվա արտգործնախարար Դևիդ Քեմերոնը հաղորդագրություններ էր փոխանակել մի անձի հետ, որը ներկայացել էր որպես Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկո։ Քեմերոնը նաև կեղծ զանգ էր ստացել այդ անձից։

Top news

 

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *