Ռուսաստանում ժայթքել է Եվրասիայի ամենաբարձր հրաբուխը

Ռուսաստանում՝ Կամչատկայում ժայթքել է Կլյուչեւսկայա Սոպկա հրաբուխը։ Ժայթքումը եղել է գագաթային։ Այս մասին հայտնում են ռուս գիտնականները։ «Սկսվել է նոր գագաթային ժայթքում։ Խառնարանից նկատելի են լավայի շատրվանային արձակումներ։ Գիշերային ժամերին հրաբխի գագաթային ժայթքման հատվածում լուսավորում կա։ Բարձր է ֆումորալ ակտիվությունը»,- ասված է հայտարարության մեջ, ըստ ТАСС-ի փոխանցման։

Հիշեցնենք, որ Կլյուչեւսկայա Սոպկան հանդիսանում է Եվրասիայի ամենաբարձր գործող հրաբուխը։ Այն իրենից ներկայացնում է կանոնավոր կոնաձև լեռ՝ մոտ 700 մետր տրամագծով գագաթային խառնարանով։ Լանջերին տեղակայված են շուրջ 80 երկրորդային պայթյունային խառնարաններ և խարամային կոներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *