Անցած շաբաթ Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը կրճատվել է 19,5%-ով, հայտնել են Kpler վերլուծական ընկերությունից։
Ընկերության տվյալներով՝ օգոստոսի 10-ից սկսված շաբաթվա ընթացքում նեղուցով անցել է 95 նավ, ընդ որում օգոստոսի 16-ին դրանց թիվը նվազել է ընդամենը մինչև երեքի։
Նավերն օգտագործել են նեղուցի իրանական հատվածը կամ այլընտրանքային երթուղիներ, մինչդեռ Հորմուզի նեղուցի երթևեկության բաժանման սխեմայով (TSS) և Օմանի կողմից անցումներ չեն գրանցվել, հայտնել է Kpler-ը։
Տարածաշրջանի մեկ այլ կարևոր ծովային անցումում՝ Բաբ-էլ-Մանդեբի նեղուցում, նավերի թիվը, հակառակը, աճել է։
«Անցումների քանակն աճել է 6,7%-ով՝ հասնելով 254-ի, մինչդեռ անջատված տրանսպոնդերներով նավերի թիվը կրճատվել է 40-ից հասնելով 16-ի»,- հայտնել է Kpler-ը։
Դա տեղի է ունեցել՝ չնայած տարածաշրջանում անվտանգության հետ կապված պահպանվող անկայուն իրավիճակին։
Համեմատության համար՝ ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Kpler-ի տվյալներին, հայտնել էր Հորմուզով նավարկության կտրուկ անկման մասին․ օրերից մեկի ընթացքում նեղուցով անցել էր ընդամենը վեց նավ՝ մինչդեռ մինչև պատերազմի սկսվելը սովորաբար օրական 130–140 նավ էր անցնում։