Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ երկարաձգել Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ երկարաձգել Իրանի հետ Փոխըմբռնման հուշագրի (MoU) գործողությունը։

«Իրանը մեծ դժվարությունների մեջ է։ Նրանց մոտ գնաճը կազմում է 300%։ Երկիրը քաոսի մեջ է, իսկ նրանց զինված ուժերը լիովին ջախջախված են… Նրանք չեն կնքում այն գործարքը, որը ես անհրաժեշտ եմ համարում»,- հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

ԱՄՆ նախագահը նաև կրկին ընդգծել է, որ Թեհրանը երբեք չի միջուկային զենք ստանա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *