Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Հորմուզի նեղուցի բացման շուրջ բանակցությունները

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ, հայտնում է Anadolu-ն։

Նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման, ինչպես նաև հրադադարի պահպանման հարցով բանակցությունների վերջին զարգացումները։

Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել երկու հարցերով բանակցությունների ընթացիկ վիճակի վրա, հավելել են աղբյուրները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *