Պետության կարիքների համար… զուգարանի թուղթ` ռուլոնով

Պետության և անձնական կարիքները ամբողջությամբ միախառնվել են Ներքին գործերի նախարարությունում։

Այս կառույցի աշխատակիցները` պարեկից մինչև նախարար, ստանում են ՀՀ֊ում թերևս ամենաբարձր աշխատավարձերը։

Աշխատավարձն իր բնույթով և նրա ձևավորումը իր տրամաբանությամբ ենթադրում է ստացողի բոլոր` հատկապես անձնական և հիգինիկ կարիքների բավարարմանն ուղղված միջոցներ։ Սակայն ինչպես տեսնում ենք, անգամ զուգարանի թուղթն է մեր, այսինքն` պետական բյուջեի հաշվին։

Ներդրումներ ներգրավելուն ուղղված մի գերատեսչություն հարյուր հազարավոր դրամների սուրճ է գնում և խմում պետության հաշվին, մյուսի տուալետի վերջնական ակտն է պետբյուջեն ապահովում։ Իսկ կառավարության միակ «աշխատողը» իներցիան է, որի ուժով երկիրը դեռևս շարժվում է առաջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *