Արտաշատի զբոսայգու «Տիր» հրաձգարանում 2,5-ամյա երեխան վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ Shamshyan.com

Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ մեկ օր առաջ «աջ նախաբազկի օտար մարմին» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել անչափահաս. գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խմբի կողմից պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ, 2,5-ամյա տղա է։

Պարզվել է, որ հուլիսի 27-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի զբոսայգում գտնվող  «Տիր»-ի հրաձգարանում երեխայի 28-ամյա հոր կողմից, «Տիր» տեսակի օդաճնշիչ հրացանը լիցքավորելու ժամանակ հրացանի մեջ դրված պարկուճը դուրս է թռել և դիպել երեխայի աջ նախաբազկի շրջանին՝ պատճառելով վնասվածք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *