Ֆրանսիան չեղարկեց մինչև 15 տարեկան երեխաների համար սոցցանցերի արգելքը

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղարկել է սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենքը, որով մինչև 15 տարեկան երեխաներին արգելվում էր օգտվել TikTok, Snapchat, X, Instagram և այլ սոցիալական հարթակներից՝ սահմանափակումները համարելով անհամաչափ։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, դատարանը լուրջ կասկածի տակ է դրել նաև օգտատերերի տարիքի ստուգման առաջարկվող մեխանիզմներն ու անձնական տվյալների գաղտնիության պաշտպանությունը, այնուամենայնիվ, դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման համատարած արգելքը շարունակում է մնալ ուժի մեջ։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *