Հայաստանից Մոսկվա թռիչքնե՞ր են հետաձգվում

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան նախատեսված չվերթը հետաձգվել է՝ Մոսկվայում գործող անվտանգության սահմանափակումների պատճառով։

Օդանավակայանի առցանց ցուցատախտակի համաձայն՝ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռի մեկնումը նախատեսվածից ուշ է իրականացվելու։ Չվերթի մեկնումը 07:00-ից տեղափոխվել է 11:20-ի՝ ընդհանուր առմամբ 4 ժամ 20 րոպեով։

Փոփոխության պատճառը Մոսկվայում սահմանված անվտանգության ժամանակավոր սահմանափակումներն են։

ՌԴ մայրաքաղաքի վրա , հիշեցնենք,անօդաչուների լայնածավալ հարձակումներ են լինում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *