Թմրամիջոցների դեմ պայքարում կենտրոնանում ենք խոշոր խմբաքանակների հայտնաբերման վրա

ՆԳ նախարարի տեղակատարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանը հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ոստիկանության կարևոր ուղղություններից մեկը խոշոր խմբաքանակների հայտնաբերումն է։

«Կարևորագույն ուղղություններից մեկը, այս առումով, մենք կենտրոնացել ենք, իհարկե, խոշոր խմբաքանակների հայտնաբերման վրա»,-ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ ոստիկանությունը պետք է ուշադրությունը կենտրոնացնի թմրամիջոցների ներմուծման և արտադրության փուլերի բացահայտման վրա, քանի որ հետագայում դրանք մանրածախ շրջանառության մեջ են հայտնվում։

Մանրամասները` տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *