Ռուսաստանը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պատասխան կտա Ուկրաինային անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար

Կիևյան ռեժիմի կողմից բրիտանական անօդաչու թռչող սարքերն օգտագործելով Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու մասին հաղորդագրությունները հաստատում են, որ Լոնդոնը գիտակցաբար խաղադրույք է կատարում ուկրաինական ճգնաժամի սրման վրա՝ կեղծավորաբար հայտարարելով խաղաղության ձգտման մասին։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ։

«Այսպիսով, Միացյալ Թագավորությունը հանդես է գալիս որպես ուկրաինացի նեոնացիստների արյունալի հանցագործությունների և ահաբեկչական գործողությունների նպաստող ու մեղսակից՝ մեր երկիրը զսպելու և նրան օտար ձեռքերով առավելագույն վնաս հասցնելու համար։ Լոնդոնի այս գործողություններն անխուսափելիորեն հետևանքներ կունենան, որոնց համար նա ստիպված կլինի պատասխան տալ։

Որքան խորն է ներգրավվածությունը հակամարտության մեջ և որքան նշանակալի է Կիևի ահաբեկչական մեքենային ցուցաբերվող աջակցությունը, այնքան բարձր կլինի գինը», — նշել են դեսպանատանը։

Ուկրաինան առաջին անգամ բրիտանական անօդաչու սարքերով հարվածել է Ռուսաստանում գտնվող թիրախներին

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *