Խեղճ հայեր․ ռուսներն էլի «ընկել» են խոպանչիների հետևից

«Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը կոչ է արել արգելել միգրանտների զբաղվածությունը մի շարք ոլորտներում, այդ թվում՝ կրթության, առողջապահության և ուղևորափոխադրումների ոլորտներում։

«Մենք պետք է արգելենք միգրանտներին աշխատել սոցիալական ոլորտներում։ Շատ մարզեր արդեն դա արել են։ Նրանք ոչ մի գործ չունեն կրթության, առողջապահության կամ մեր քաղաքացիներին տաքսիներով տեղափոխելու մեջ», – ՏԱՍՍ-ին ասել է Միրոնովը։

Քաղաքական գործչի խոսքով՝ որոշ օտարերկրյա աշխատողներ բավարար չափով չեն տիրապետում ռուսերենին։ Նա նաև մեղադրել է օտարերկրյա տաքսու վարորդներին քաղաքին անծանոթ լինելու և երթևեկության կանոնները խախտելու մեջ։

Միրոնովը նաև առաջարկել է հրաժարվել օտարերկրյա աշխատողների համար գործող արտոնագրային համակարգից և անցնել միգրանտ աշխատողների կազմակերպված հավաքագրմանը։

Նա նշել է, որ որոշ միգրանտներ կարող են իրականում չաշխատել արտոնագիր ստանալուց հետո, ուստի, նրա կարծիքով, գործող մեխանիզմը պետք է փոխվի։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ռուսաստանում պարբերաբար թարմացվում են խստացված օրենքները միգրանտների, այդ թվում՝ հայերի դեմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *