Ժամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ ճանապարհահատվածը

Տ-2-3, Ներքին Չարբախ-Դարակերտ-Հ-13 (Դաշտավան) ճանապարհի կմ 0+000-կմ 2+200 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 20-ին և 21-ին՝ ժամը 09.00-ից մինչև 19.00, փակ է լինելու Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից: 

Որպես այլընտրանքային երթուղի առաջարկվում է Նորաբաց բնակավայրից դեպի Հ-13 ճանապարհը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *