ԱԺ նախագահի տեղակալը իր հայտարարությամբ խախտեց անմեղության կանխավարկածը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ Հայաստանում ամենից հաճախ խախտվող իրավական երաշխիքներից մեկը անմեղության կանխավարկածն է։

ԱԺ նիստում ելույթ ունենալով՝ Վարդևանյանն ընդգծել է, որ օրենքները կարող են ընդունվել քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, սակայն այդ դեպքում ևս պետք է գերակայի իրավունքը։

«Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կա իրավունքի գերակայություն՝ ոչ»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ հատկապես պետք է ուշադրություն դարձնել այն ոլորտներին և դեպքերին, որտեղ իշխանության շահագրգռվածությունը բարձր է։

Վարդևանյանի խոսքով՝ անմեղության կանխավարկածը Հայաստանում «ամենից շատ խախտվող իրավական երաշխիքն է»։ Նա նաև պնդել է, որ հենց ԱԺ նիստերի դահլիճում խորհրդարանի նախագահի տեղակալն իր հայտարարությամբ խախտել է այդ սկզբունքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *