Ռուսաստանը զինում է Իրանին․ ԶԼՄ

Ռուսաստանը Իրանին մատակարարում է տրոտիլ, զինամթերք և անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թեհրանի պաշարները համալրելու համար, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով եվրոպական կառավարության փաստաթղթին։

Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանից Իրան առաքումները կատարվում են Կասպից ծովով։ Այս երթուղին շրջանցում է ԱՄՆ-ի կողմից վերահսկվող պոտենցիալ անցակետերը։

Առաքումները վերսկսվել են Բանդար Անզալի նավահանգստային համալիրի վրա Իսրայելի հարվածներից հետո, որը Իսրայելը կապում է Ռուսաստանի և Իրանի միջև զենքի տարանցման հետ։

NBC-ի տվյալներով՝ առաքումները վկայում են Մոսկվայի և Թեհրանի միջև ռազմական համագործակցության խորացման մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *