Իրանի ԱԳ նախարարը Ֆիդանին պատմել է Հորմուզի նեղուցով անվտանգ անցման ապահովման շուրջ բանակցությունների մասին

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են վերջին տարածաշրջանային զարգացումները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, հայտնում է Mehr-ը։

Արաղչին թուրք գործընկերոջը տեղեկացրել է Իրանի և Օմանի միջև երկկողմ բանակցությունների ընթացքի մասին, որոնք միտված են Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման համար համապատասխան երթուղու մշակմանը։

Իրանի ԱԳ նախարարը հաստատել է Թեհրանի պատրաստակամությունը շարունակելու համատեղ աշխատանքը այս հարցի շուրջ։

Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանում շարունակվող դիվանագիտական ջանքերը։ Նախարարները ընդգծել են քաղաքական և դիվանագիտական նախաձեռնությունները պահպանելու անհրաժեշտությունը՝ իրավիճակը վերահսկելու, լարվածության հետագա սրացումը կանխելու և տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ամրապնդելու համար։

Ավելի վաղ Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների բանակցությունների մասին հայտնել էր թուրքական Anadolu գործակալությունը։

Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Օրմուզի նեղուցի բացման շուրջ բանակցությունները

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *