Ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետիերի նախկին զուգընկեր, բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն անդրադարձել է նրա մահվանը՝ նշելով, որ ընտանիքը գտնվում է խոր շոկի և վշտի մեջ։ Պանետիերը մահացել է 36 տարեկանում՝ Հարավային Կարոլինայի Գրինվիլ քաղաքում։ Ոստիկանությունը հայտնել է, որ մահվան մեջ առայժմ հանցավոր միջամտության կամ կասկածելի հանգամանքների նշաններ չեն հայտնաբերվել։ Մահվան պաշտոնական պատճառը դեռ հաստատված չէ։
Կլիչկոն նշել է, որ Պանետիերը թեև այլևս իր զուգընկերը չէր, իր կյանքի կարևոր մասն էր և իրենց դստեր՝ Կայայի մայրը․ «Նա այս աշխարհից հեռացավ չափազանց շուտ։ Ոչինչ չի ջնջի միասին անցկացրած մեր ժամանակը»,- գրել է Կլիչկոն։ Նրանք ծանոթացել էին 2009 թվականին, նշանվել 2013-ին և հաջորդ տարի դուստր ունեցել։