ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 25.06.2026թ. կայացված որոշման դեմ:
«Ստացա գլխ. դատախազի բողոքը։ Պարզվում է, որ սուվերեն երկրի գլխ. դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, այն էլ` հայերեն տեքստի տակ։ Դեռ մեզ էլ «կրեմլի ագենտ» են համարում…»,- գրել է Միքայել Սրբազանն ու հրապարակել լուսանկար։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ի որոշմամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի տնային կալանքը վերացվել է։ Երևանի վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի կայացրած դատավճիռը։ Վարույթը փոխանցվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության։
