ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանին այսօր` երեխայի ծննդյան օրը, քննիչի որոշմամբ թույլատրվել է տեսակցել դստեր հետ։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Տաթևիկ Սողոյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին օրերի բարձրացրած աղմուկից հետո միայն այսօր ` երեխայի ծննդյան օրը առավոտյան քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ:
Տեսակցությունը դեռ տեղի չի ունեցել, տիկին Մանուկյանն էլ տեղյակ չէ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին և կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից կրկին տեղափոխել են ՔԿՀ։ Նրանց ՀՀ քննչական կոմիտե էին տարել` տեղեկացնելու, որ նախաքննությունն ավարտվել է, և գործը գնում է դատարան։