ԱՄԷ-ն դադարեցրել է Իրանի հետ առևտուրն ու ֆինանսական գործառնությունները


Բիզնես


Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի ՀՕՊ համակարգերը հայտնաբերել են Իրանից արձակված երկու բալիստիկ հրթիռ։ Ըստ ԱՄԷ-ի ՊՆ-ի՝ հրթիռները եղել են երկրի ծովային նավագնացության դեմ ուղղված սպառնալիք։ Հրթիռներից մեկը ընկել է ԱՄԷ-ի տարածքային ջրերում։ Նախարարությունը չի հայտնել, թե կոնկրետ ինչ թիրախների են ուղղված եղել հրթիռները։

ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Իրանի հետ բոլոր առևտրային և կոմերցիոն գործառնությունների, ինչպես նաև ֆինանսական գործարքների դադարեցման մասին։ ԱՄԷ ԱԳՆ-ի համաձայն՝ որոշումը պայմանավորված է տարածաշրջանում լարվածության սրմամբ, որը, ըստ գերատեսչության, սպառնում է տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *