Կառավարության միջոցներով մեկնարկել են Ջրառատ-Գյումրի ճանապարհի նորոգման աշխատանքները


Ավտո


Կառավարության միջոցներով մեկնարկել են Գյումրի քաղաքը Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ բնակավայրերին կապող հիմնական ճանապարհի նորոգման աշխատանքները։  

Այդ ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել էր 2010 թվականին։ Ծրագիրն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլով Ջրառատից մինչև Ախուրյան՝ 12,2 կմ հատվածում, իրականացվում է ճանապարհի վերին շերտի նորոգում։ Քանի որ առկա ենթակառուցվածքները բավարար վիճակում են, այս հատվածում նախատեսվել է վերին շերտի աշխատանք։ Ծրագրի արժեքը 680 մլն դրամ է։ Աշխատանքներն իրականացվում են Ճանապարհային դեպարտամենտի պատվիրատվությամբ:

Երկրորդ փուլով նախատեսվում է Ախուրյանի շուրջ 5 կմ երկարությամբ հիմնական ճանապարհի ավելի խորքային հիմնանորոգումը, որը ներառելու է նաև ճանապարհային ենթակառուցվածքների նորոգում։

Ախուրյանի համայնքապետարանից  նշում են՝ թեև ճանապարհը վատ վիճակում չէր, բայց կառավարությունը նպատակահարմար է գտել իրականացնել դրա հիմնանորոգումը՝ ճանապարհային ենթակառուցվածքն ավելի բարեկարգ դարձնելու նպատակով։

Ջրառատում առաջիկայում սուբվենցիոն ծրագրով կմեկնարկեն նաև դեպի դպրոց տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *