ԱՍՀ նախարարը տեղեկացրել է, որ ամուսնալուծված քաղաքացիների մասով ևս բնակապահովման ծրագրում կարգավորումներ են լինելու և ոչ միայն նրանց մասով:
«Դրական մնացորդի օգտագործման ավելի մեծ հնարավորություններ ենք տալիս, տարածքում վերակառուցման, հողամասում նոր շենք-շինության կառուցման հնարավորություն: Նաև միջգերատեսչական հանձնաժողովին հնարավորություն ենք տալու որոշակի դեպքերում ապացուցել նախկինում բնակմակերես ունենալու հանգամանքը կադաստրային փաստաթղթերով ապացուցել, այսինքն՝ նորից հնարավորություն ենք տալու օգտվել հավաստագրերից: Նաև հնարավորություն կտանք հավանաբար տրված հավաստագրերի վերամիավորման կամ միավորման, երբ արդեն տրված հավաստագիր կա, և մեկ ուրիշ ընտանիքի հավաստագիր կկարողանան միավորել այս հավաստագրի հետ, և հնարավորություն կունենան բնակարանային հարց լուծելու»,- ասաց նա՝ հավելելով, որ ականջալուր են ԼՂ-ից հայրենակիցների խնդիրներին:
Ըստ նախարարի՝ մինչ օրս մոտ 5700 հավաստագիր է արդեն տրամադրվել և մոտ 2600-ը՝ իրացվել: